Երևանի պետական համալսարանի ''Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ստեղծում'' ծրագիր, որը ֆինանսավորվում է Կրթության և գիտության նախարարությանը կից ''Կրթության որակ և համապատասխանություն'' վարկային ծրագրի կողմից

«Արենի 1 քարանձավում հայտնաբերված հնագույն օրգանական մնացորդների ուսումնասիրումը»

1. Խաղողի մնացորդների ուսումնասիրումը

Տվյալ առաջարկի հիմնական նպատակն է ուսումնասիրել խաղողների գենետիկական բազմազանությունը, ծագումն ու տնայնացման պատմությունը: «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերված խաղողի մնացորդներն իրենցից ներկայացնում են հարուստ բնական գենետիկական բանկ, որը մեզ օգնում է գենետիկական տեղեկատվությունն անցյալից տեղափոխել ներկա և այդ տվյալները համեմատել ներկայիս վայրի և մշակովի խաղողի սորտերի, որոնք առկա են Հայաստանում և աշխարհի այլ երկրներում: Ծրագրի ողջ ընթացքում համագործակցելու ենք Տուբինգենի համալսարանի հետ:

Առաջարկվող հետազոտության խնդիրները

  1. Հայաստանի հնագույն խաղողի մոլեկուլային ֆիլոգենետիկ վերլուծական համեմատում ժամանակակից խաղողի սորտերի և վայրի տեսակների հետ, մասնավորապես, Արենի սորտի և այլ սորտերի, որոնք աճում են Վայոց Ձորում և հարակից այլ վայրերում:
  2. Հնագույն խաղողի գենոմի հավաքագրում (եթե հնարավոր է, կախված ԴՆԹ սեկվենավորման տվյալների առկայությունից):
2. Գարու և ցորենի սերմերի ուսումնասիրումըs

Հայաստանը համարվում է հնագուն գյուղատնտեսության կենտրոններից մեկը, որտեղ ծագել են հացահատիկայինները: Հայաստանի ֆլորան ընդգրկում է վայրի ցորենի տեսակների և մշակովի ցորենի սորտերի լայն բազմազանություն, իսկ Հայաստանը համարվում է երեքից չորս վայրի ցորենի տեսակների առաջացման կենտրոն, որոնք են T. boeoticum Boiss, T. urartu Thum. նախկին Gandil և T. araraticum Jakubz.: Հայաստանում հայտնաբերվել է նաև այծակնի (Aegilops) ինը տեսակ, որոնք օժտված են լայն միջտեսակային բազմազանությամբ, մասնավորապես, կարևոր է A. tauschii Cosson (A. squarrosa L.), որը դիպլոիդ ինքնափոշոտվող տեսակ է և հանդիսանում է ժամանակակից հեքսապլոիդ ցորենի D գենոմի դոնոր: Ինչ վերաբերում է մյուս հացահատիկայիններին, հայտնաբերվել է վայրի աշորայի երկու տեսակ՝ միամյա Secale Vavilov Grosch. և բազմամյա S. montanum Guss. (հայտնաբերել է 36 վարիացիա), և վայրի ցորենի ութ տեսակ: Գոյություն ունեցող բազմազանությունը, ինչպես նաեւ հնաբուսաբանական հետազոտությունները փաստում են, որ միջառարկայական հետաքննությունը հիմնականում նպաստել է հասկանալու ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի ընտելացման բարդ և խճճված գործընթացը:

Համատեղ համագործակցության շնորհիվ մեր նախնական հետազոտությունների հիման վրա մենք առաջարկում ենք հետևյալը.

  1. Ցորենի և գարու գտածո/պեղված սերմերի փորձարարական վերականգնում, օգտագործելով in vitro մեթոդը, որտեղ բույսն աճեցվում է հյուսվածքային կուլտուրայի եղանակով և ամբողջությամբ վերականգնվում է այդ հյուսվածքից. վերականգնման յուրաքանչյուր դեպքում պետք է նշվի նաև AMS C14 ռադիոածխածնային թվագրումը:
  2. Հնագույն սերմերի գենոմային համեմատական ուսումնասիրություններ ցորենի և գարու ժամանակակից սորտերի գենետիկական տվյալների վերականգնմամբ՝ հյուսվածքային կուլտուրաների միջոցով, օգտագործելով միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ-ի սեկվենավորման և կենսաինֆորմաթիկայի մոտեցումները:
3. Մարդկային կմախքների բազմակոմպոնոնտ ուսումնասիրություն

Մարդկային ոսկորները պեղվել են հետևյալ շերտերից. ուշ էնեոլիթի վաղ փուլում (4300 – 4000 Cal Ք.ա.), ուշ էնեոլիթի միջին փուլում (4000 – 3800 Cal Ք.ա.), վաղ միջնադարում (7-9-դդ.): Առկա տեղեկատվության հիման վրա մենք առաջարկում ենք հետևյալ հետազոտությունները, որոնք կարող են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պեղման տարածքի բնութագրումը, որը նույնպես կնպաստի մարդկային պոպուլյացիայի զարգացման պատմության տեղական և գլոբալ մոդելների և ընկալողունակության բարձրացմանը, այդ թվում նաև առավել մանրամասն թափանցել անցյալի հիվանդությունների և պաթոգենների պատմության խորքը:

Մեր առաջարկի հիմնական նպատակներն են.

  • Հնագույն սննդակարգի ուսումնասիրում
  • Պոպուլյացիաների զարգացման ուսումնասիրություն, հնագույն պաթոգեններ և հիվանդությունների ուսումնասիրում:
  • 3. Բնակչության արյունակցական կապերի որոշում ուշ Խալկոլիտիկի (4300 – 4000 Cal Ք.ա.), ուշ էնեոլիթի միջին փուլում (4000 – 3800 Cal Ք.ա.), սեռային նույնականացում, որպեսզի օգնենք լուծում գտնել «Արենի 1» քարանձավում մարդու գործունեությանն առնչվող հարցերին:
  • Հյուսվածքաբանական ուսումնասիրություններ, որպեսզի աջակցենք մեր հետազոտություններին և հասկանանք հնագույն սննդակարգն ու հիվանդությունները: