Երևանի պետական համալսարանի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնում» իրականացվում են հետաքրքիր և կարևոր հետազոտական աշխատանքներ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են կենսաբանության, պատմության և համալսարանի այլ ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ: Բացի այդ, Կիրառական կենսաբանության կենտրոնի, կենսաբանության, պատմության ֆակուլտետների և Հայաստանի Ագրարային համալսարանի մասնագետները ստեղծել են երկու նոր մագիստրոսական ծրագրեր: Առաջինը՝ «Գյուղատնտեսության և սննդի արտադրության կենսատեխնոլոգիա» ծրագիրը գործում է կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում և ապահովում է մագիստռոսների տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ սննդի անվտանգության, գյուղմթերքների վերամշակում, սննդամթերքի արտադրություն ու սպառում և այլ ոլորտներում: Երկրորդը՝ «Հնէականսաբանություն» հետազոտական մագիստրոսական ծրագիրն է: Ծրագիրը մշակվել է Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետների կողմից: Այս ծրագրով սովորող ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ ԴՆԹ տեխնոլոգիաների, նհութերի և քիմիական տարրերի վերլուծման, էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրությունների, պատմության, հնագիտության և այլ հարակից ոլորտներում: Բացի այդ, «Կիրառական կենսաբանություն գերազանցության կենտրոնի» կողմից կազմակերպվում են կարճաժամկետ դասըթացներ տարբեր որակավորում և մասնագիտություն ունեցողների համար: Դասընթացները ներառում են տեսական և գործնական բաժիններ: Դասըթացների մասնակիցները հնարավորություն կունենան խորացնել իրենց տեսական գիտելիքները և միաժամանակ ձեռք բերել արդիական, նոր սերնդի գիտական սարքավորումների հետ աշխատելու հմտություններ: |