Երևանի պետական համալսարանի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը» հիմնվել է միջառարկայական հետազոտություններ իրականացնելու և գիտության առաջընթացը արդյունաբերության, գյուղատնտեսության և հասարակության համար կիրառելի ոլորտ տեղափոխելու գաղափարի վրա: Այսօր ԵՊՀ ուսանողները, դասախոսները և շրջանավարտները լուծումներ են փնտրում Հայաստանում առավել հրատապ սոցիալ - տնտեսական հարցերի շուրջ: Կենտրոնի առաքելությունը գիտության, կրթության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է, հիմք ընդունելով գիտական հետազոտությունների և կրթության կազմակերպման միջազգային արդիական փորձն ու մոտոցումները:

Կենտրոնի գործունեությունը միտված է զարգացնել գիտական ոլորտը, ապահովել հետազոտության արդյունքների թափանցիկությունը, զարգացնել գործնական և կրթական միջոցները, և ծառայել որպես կարևոր ռեսուրս՝ նորարարական հետազոտությունների կազակերպման համար:

«Կիրառական կենսաբանության կենտրոնում» իրականացվում է.
- միջազգային չափանիշներին համապատասխանող մագիստրոսական ծրագրերով ուսանողների պատրաստում,
- ԴՆԹ-տեխնոլոգիաների, քիմիական տարրերի և նյութերի մակրո և միկրո վերլուծությանը վերաբերվող կարճատև դասընթացներ տարբեր որակավորում ունեցող մասնագետների համար,
- բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ և նոր սերնդի գիտական սարգավորումների կիրառմամբ գիտական հետազոտություններ,
-պայմանագրային հիմունքներով համագործակցություն ուսումնական, գիտական և արդյունաբերական կազմակերպությունների հետ ԴՆԹ –ի, սպիտակուցների կազմի վերծանման, քիմիական տարրերի և նյութերի վերլուծման, էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրություններ և այլն:

Նշանաբան: «Հետազոտությունից նորարարություն»


Հիմնարար արժեքներ:

- Ճկունություն:
- Գիտելիքների և գործնական աշխատանքի անընդհատ կատարելագործում:
- Միջառարկայական գիտական համագործակցություն: