Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության Գիտությունների պետական կոմիտե
«Արենի քարանձավային համալիրի հնագույն խաղողի մնացորդների հնէաբանական համեմատական ուսումնասիրություն»
Հնագույն կենսաբազմազանության ուսումնասիրումը շատ կարևոր է մշակովի խաղողների կարևորագույն վայրի գենոֆոնդի ֆիլոգենեզն ու նույնականացման ընթացքը հասկանալու համար: Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել Հայաստանի խաղողի գենետիկական բազմազանությունը, ծագումն ու տնայնացման պատմությունը՝ ժամանակակից գենետիկական և հնագիտական մեթոդների օգնությամբ: Արենի քարանձավում խաղողի մնացորդների հայտնաբերման վայրը հնագիտական համատեքստում իրենից ներկայացնում է բնական գենբանկ Հայաստանում, որը մեզ թույլ կտա գենետիկական տեղեկատվությունը անցյալից տեղափոխել ներկա և այդ տվյալները համեմատել խաղողի ներկայիս վայրի տեսակների և մշակովի սորտերի հետ, որոնք առկա են Հայաստանում և ողջ աշխարհոմ: Հնագույն խաղողներից անջատված ԴՆԹ-ն ուսումնասիրվելու է միջազգայնորեն ընդունված 20 միկրոսատելիտային մարկերների կիրառմամբ, ինչպես նաև կենսաինֆորմատիկայի մի շարք այլ մեթոդներով:
|