|
GIZ Հայաստան
«Ցորենի և գարու հարմարվողական հատկանիշների գենետիկական ռեսուրսների նույնականացումը կլիմայի կանխատեսվող փոփոխությանը դիմակայելու նպատակով
Վերլուծություն խնդիրը»
Վերլուծություն խնդիրը
Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և մարդկային պոպուլյացիայի կողմից իրականացվող հսկայական տնտեսական ճնշումն ակտիվացնում են անապատացման գործընթացները, քայքայում և վատացնում են Հայաստանի բնական էկոհամակարգերը, որոնք շատ փխրուն և խոցելի են, հաշվի առնելով երկրի կիսաանապատային կլիման: Կանխատեսվող կլիմայական փոփոխությունների պայմաններում բույսերի աճման արդյունավետությունը կարող է նվազել 8-14%-ով: Հացահատիկայինների բերքատվությունը կարող է կրճատվել միջինում 9-13%, բանջարեղեններինը՝ 7-14%, կարտոֆիլինը՝ 8-10%, մրգերինը՝ 5-8%-ով: Դա կործանարար ազդեցություն կունենա և՛ մշակովի և՛ վայրի բույսերի ռեսուրսների համար: Ագրոկենսաբազմազանությունը պահպանելու և գյուղատնտեսական արտադրության կայունություն ապահովելու նպատակներով հարկավոր է իրականացնել կառավարության կողմից մշակված համապատասխան ռազմավարական միջոցառումների փաթեթ, որն իր մեջ կներառի տեղի պայմաններին հարմարված մշակաբույսեր, որոնք կարող են դիմակայել շոգին, երաշտին և հիվանդություններին՝ փոխելով բազմացման ռազմավարությունը և այլն:
Հացահատիկայինները, մասնավորապես ցորենը, հանդիսանում են աշխարհի կարևորագույն սննդամթերքներից մեկը, ապահովելով սննդի պակասը, քանի որ այդ մշակաբույսերն են բավարարում մարդկության հիմնական պահանջմունքները: Հայաստանի սննդի մատակարարման շղթայում ցորենը կազմում է ամենաբարձր տոկոսը, ինչը կազմում է սննդի սպառվող կալորիականության շուրջ 40%-ը:
Ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է հացահատիկայինների պահպանումն ու կայուն օգտագործումն ագրոկենսաբազմազանության միջոցով, նոր սորտերի ստեղծման կամ եղածների բարելավման համար, քանի որ հացահատիկայինները, հատկապես գարին և ցորենը, առանցքային նշանակություն ունեն, և Հայաստանի գյուղատնտեսության, մշակութային և ազգային ոլորտներում հանդիսանում են միջազգային կարևոր նշանակություն ունեցող մշակաբույսեր:
Մշակաբույսերի դիմադրողականության բարձրացումը այնպիս աբիոտիկ սթրեսների նկատմամբ, ինչպիսիք են երաշտն ու աղակալումը, որոշիչ նշանակություն ունի ոռոգվող համակարգերով գոյատևող մշակաբույսերի բերքատվության ու սննդամթերքի անվտանգության համար: Տեղական մշակաբույսերը կարևոր գեների աղբյուր են ընտրասերողների համար, որն արդյունք է երկար տարիների ընթացքում մշակաբույսերի հատկանիշների բարելավման: Ցորենի և գարու գենային բազմազանությունը հնարավորություն է տալիս ընտրասերողներին բարելավել ժամանակակից և բարձրակարգ սորտերի դիմադրողականությունը և ամրապնդել դրանք, այդ թվում, աղադիմացկունությունը և չորադիմացկունությունը: Ի դեմս շրջակա միջավայրի աճող դեգրադացիայի, հատկապես երաշտի և աղակալման հետևանքով, շատ կարևոր է բնութագրել և պահպանել գենետիկական ռեսուրսները և օգտակար հատկանիշները և ապահովել դրանց սաղմնային պլազմայի հասանելիությունը հետազոտողների և ընտրասերողների համար՝ գյուղատնտեսական մշակաբույսերի սթրեսադիմացկունության բարելավման նպատակներով, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք են ապահովում:
Նպատակը
Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումը և արտադրությունը բնութագրման և գնահատման միջոցով, ինչպես նաև հետազոտողների և ընտրասերողների համար գարու և ցորենի գենետիկական ռեսուրսներ հասանելիության միջոցով:
Ծրագիրը կնպաստի հատիկայինների կայուն օգտագործմանն ու ադապտացմանը, չնայած մարտահրավերներին և ներկա ու ապագա կլիմայական փոփոխություններին:
|