Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ

«Հայաստանի աուտոխտոն, հին, անտեսված և վտանգված խաղողի սորտերի տեսակային նույնականացում և գենետիկական անձնագրավորում»

Այս աշխատանքի հիմնական նպատակը Հայաստանի հնագույն և վտանգված խաղողի սորտերի գենետիկական ռեսուրսների և կայունության երկարատև պահպանումն է, օգտագործելով աուտոխտոն սորտերի գենոտիպային բացահայտումները, հիմնական առանձնահատկությունները և նույնականացման մեթոդները, նրանց հետագա ուսումնասիրության համար: Համադրելով կազմաբանության ու մոլեկուլային և ամպելոգրաֆիկ տվյաները, հնարավոր կլինի նույնականացնել Հայաստանի քիչ ուսումնասիրված, սակայն հարուստ գենետիկական ռեսուրսներով խաղողի սորտերը: Նույնականացման համար օգտագործվելու են Եվրոմիության GrapeGen06 ծրագորվ հաստատված քսան SSR մարկերները (գենոտիպա-սպեցիֆիկ պրոֆիլներ): Այս լայնորեն օգտագործվող վերլուծական մեթոդաբանության հաջողությունը կլինի ընթացիկ և ապագա ծրագրերի կազմման և շարունակականության հիմնական խթաններից մեկը, ինչպես նաև կնպաստի խաղողի սելեկցիոն ծրագրերի իրականացմանը և գինեգործության զարգացմանը: Այս ծրագիրը նկատելիորեն կնպաստի նաև Հայաստանում խաղողի սորտերի սաղմնային պլազմայի ստեղծմանը և նրաց պահպանմանը հետագա էրոզիայից: